Մեր մասին
Միկարտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 20.03.2015 թվականին: Ընկերությունը զբաղվում է լատեքսային ներկերի, նախաներկերի և սոսինձների արտադրությամբ, ինչպես նաև՝ միջսենյակային դռների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ առևտրով ամբողջ Հայաստանի տարածքում։
Ընկերությունն առաջարկում է միայն եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխան բարձրակարգ արտադրանք՝ միաժամանակ ապահովվելով խիստ մրցունակ գին:
Այս տարիների ընթացքում Միկարտ ՍՊԸ-ն կարողացել է ձեռք բերել բազմաթիվ վստահելի գործընկերներ և այժմ մեր արտադրանքը հասանելի է ամբողջ Հայաստանով մեկ: Ներկա պահին ընկերությունը ունի 3 սեփական ֆիրմային մասնագիտացված խանութ սրահ և համագործակցում է ավելի քան 500 վաճառակետերի հետ։
Ընկերության առաջիկա կարևորագույն նպատակներից է ընդլայնվել և սեփական արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում, քանի որ արտադրության պրոցեսում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաները և արտադրանքի որակի հետևողական, գրագետ վերահսկողությունը թույլ է տալիս ընկերությանն առաջարկել խիստ մրցունակ արտադրանք անգամ միջազգային ստանդարտներով:
Միկարտ ՍՊԸ
Պետ ռեգիստրի գրանցման համար - 264.110.850292
Գրանցման ամսաթիվ - 2015-03-20
Իրավաբանական հասցե - Երևան. Արամ Խաչատրյան 19 / 43
ՀՎՀՀ - 00141497
Տնօրեն - Ափյան Միքայել